Մատչելիության հղումներ

ԱԱԾ օպերլիազորը սուտ մատնություն է կազմակերպել


Ազգային անվտանգության ծառայության Էջմիածնի բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ սուտ մատնության համար: Այս մասին հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:

ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ. Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարել` միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:

Գործով ձեռք բերված ապացույցների հիմնա վրա Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով եւ 34-333 հոդվածի 2-րդ մասին 1-ին եւ 2-րդ կետերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG