Վրաստանի օգտին լրտեսության միջոցով պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել են ռուսաստանցի մի զինծառայող եւ նրա մայրը:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից (ԱԴԾ), Հարավային զինվորական օկրուգի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Դավիդ Ալիեւին եւ նրա մորը` Իրինա Ալիեւային մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ըստ ԱԴԾ-ի` Ալիեւը վրացական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տվյալ զինվորական օկրուգի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն է հավաքել, որը նրա մայրը մտադիր էր տանել Վրաստան:
Ռուսաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատիժը 12-ից մինչեւ 20 տարվա ազատազրկումն է, որին կարող է ավելացվել նաեւ մինչեւ 500 հազար ռուբլի (շուրջ 16.5 հազար դոլար) տուգանք:
Անցած աշնանը Վրաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց 13 մարդ, որոնց թվում` Վրաստանի 2 հայազգի քաղաքացիներ: