Մատչելիության հղումներ

logo-print

Անցած տարի Հյուսիսային Կովկասում սպանվել Է 319 զինյալ եւ 124 զինծառայող


«Կովկասյան հանգույց» կայքը հրապարակել է 2010 թվականի ընթացքում Հյուսիսային Կովկասում մարտական գործողությունների ընթացքում մարդկային կորուստների մանրամասն վիճակագրությունը, որի համաձայն, ահաբեկչական գրոհների եւ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում Դաղստանում, Չեչնիայում եւ Կաբարդինո-Բալկարիայում ընդհանուր հաշվով սպանվել է 319 զինյալ։

32 գործողություններից 22-ը իրականացվել է Դաղստանում, որտեղ զոհվել է ոստիկանության եւ անվտանգության ուժերի 124 զինծառայող եւ 176 զինյալ ապստամբ։ Եվս 143 զինյալ սպանվել է Չեչնիայում եւ Կաբարդինո-Բալկարիայում։

«Կովկասյան հանգույց» տեղեկատվական-վերլուծական կայքէջը հայտնում է, որ վիճակագրությունը կազմելիս օգտագործել են միայն Ռուսաստանի պաշտոնական ատյանների հաղորդագրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG