Մատչելիության հղումներ

logo-print

Բրազիլիայում ջրհեղեղների եւ սողանքների զոհերի թիվը մոտենում է 500-ին


Բրազիլիայում ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով զոհվածների թիվը մոտենում է 500-ին:

Երեկվա դրությամբ հաստատվել է ավելի քան 480 մարդու զոհվելու փաստը Ռիո դե Ժանեյրոյից հյուսիս գտնվող Սերանա տարածաշրջանում, եւ մտավախություն կա, որ այդ թիվը կավելանա, երբ փրկարարները հասնեն ճանապարհների եւ կամուրջների փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ հայտնված շրջաններ:

Ավելի քան 200 մարդ զոհվել է մեկ քաղաքում` Տերեսոպոլիսում:

Աղետի գոտի է այցելել Բրազիլիայի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆը, ով տեղի ունեցածը որակել է «ճնշող» եւ «ցնցող»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG