Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը կշարունակի գլխավորել Տնտեսագիտական համալսարանի խորհուրդը


Հունվարի 13-ին կայացած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկրորդ անգամ ընտրվել է համալսարանի խորհրդի նախագահ: Այս մասին հաղորդում է ԱԺ-ի հասարակության հետ կապերի բաժինը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նիստի սկզբում տեղեկացրել է, որ նիստի օրակարգային առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն է, եւ դիմել խորհրդի անդամներին` ներկայացնելու թեկնածություններ:

ՀՊՏՀ-ի պրոռեկտոր Վարդան Սարգսյանը խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրել է Հովիկ Աբրահամյանին, որը, ի դեպ, այս բուհի շրջանավարտն է:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած ՀՊՏՀ խորհրդի 26 անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Աբրահամյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG