Մատչելիության հղումներ

Զինդատախազի պաշտոնում Արմեն Խաչատուրյանին փոխարինեց Գեւորգ Կոստանյանը


Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է Հայաստանի զինվորական դատախազ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Երկրի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գեւորգ Կոստանյանը` նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով Հայաստանի զինվորական դատախազ, Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ:

Նախագահի մամլո գրասենյակից այսօր տրամադրել են նաեւ Գեւորգ Կոստանյանի համառոտ կենսագրական տվյալները:

Նա 33 տարեկան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1995 - 2008 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արդարադատության նախարարությունում, 2006 - 2008 թվականներին եղել է արդարադատության փոխնախարար, 2008 թվականի հուլիսին նշանակվել է Հայաստանի նախագահի օգնական:

2004 թվականի փետրվարից մինչ այժմ Կոստանյանը Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 2008 թվականից Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG