Մատչելիության հղումներ

Բարոզուն ժամանեց Բաքու


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերի ուղեկցությամբ, այսօր ժամանել է Բաքու` Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկելու Եվրամիության երկրներ գազի առաքման խնդիրները:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, մասնավորապես, այցի շրջանակներում Բարոզուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ստորագրելու է Հարավային միջանցքի ստեղծման մասին համատեղ հռչակագիրը:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը մեծ հետաքրքրություն է դրսեւորում էներգառեսուսների մատակարարման երկարատեւ անվտանգության եւ դիվերսիֆիկացման նկատմամբ:

«Ես կարող եմ օրինակ բերել Հարավային գազային միջանցքի իրականացումը, որը կասպյան նավթը անմիջականորեն կհասցնի եվրոպացի սպառողներին: Վստահ եմ, որ մենք միասին կստեղծենք անհրաժեշտ պայմանները, որպեսզի այդ ռազմավարական նախաձեռնությունը կյանքի կոչվի», - ասել է Բարոզուն:

Բաքու այցից անմիջապես հետո Եվրահանձնաժողովի նախագահը երկօրյա այցով մեկնելու է Թուրքմենստան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG