Մատչելիության հղումներ

logo-print

Ժամանակակից հայկական Ամանորը հեռացել է ավանդական ծիսակարգից եւ ուտեստներից


Երիտասարդ ազգագրագետ Մանանա Առաքելյանի օգնությամբ «Մաքսլիբերթի»-ն անդրադարձել է հայկական ավանդական ու ժամանակակից Ամանորի տոնակատարություններին, դրանց ակունքներին ու ծիսակարգի փոփոխություններին:

Հին հայկական Նոր տարվա տոնակատարությունը` իր ողջ ավանդական ծիսակարգով, զգալիորեն հեռացել է ներկայիս Ամանորից: Թեեւ հնում էլ Ամանորի կարեւորագույն ծեսերից մեկը ուտեստների պատրաստումն էր, այսօր փոխվել են դրանց տեսակները:

Հնում Ամանորի ծառը ամենեւին էլ եղեւնին չի եղել, այլ ձիթենու կամ խնկենու մի ճյուղ. եղեւնին իրականում Սուրբ ծննդյան ծառն է, որն անգլերեն այդպես էլ կոչվում է` Chrtistmas tree: Սեղաններին իրենց տեղն ուներ տարեմուտի չաթալ ծառը, որի վրա տան անդամների թվով մոմեր էին վառվում:

Իսկ հին տոնական երգուպարից որոշ դրվագներ` մասնավորապես ծիսական պարեր, այսօր էլ դեռ պահպանվում են Հայաստանի որոշ շրջաններում:

Նունե Մարտիրոսյան
XS
SM
MD
LG