Մատչելիության հղումներ

«Աղջիկների երկիր» շարժման շնորհիվ 13-18 տարեկան 77 աղջիկներ հունվարի 14-23-ը Ծաղկաձորում կմասնակցեն ձմեռային ճամբարի: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնած այս ծրագիրը նապատակ ունի իրազեկել աղջիկներին կառավարման համակարգի, ժողովրդավարական գործընթացների, իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:

77 մասնակիցները ընտրվել են 230 հայտատուներից: Հայաստանի յուրաքանչյուր մարզից ճամբար կմեկնի 7 աղջիկ: Տասն օրվա ընթացքում կկազմակերպվեն դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ առաջնորդության, անձնական հմտությունների զարգացման, թիմային աշխատանքի, կամավորության թեմաներով, հանդիպումներ կլինեն տարբեր ոլորտներում հաջողության հասած կանանց հետ:

Ծրագրին մասնակցել ցանկացողները նախապես լրացրել են հոգեբանական եւ ընդհանուր գիտելիքների մակարդակը ստուգող հարցաշար, որի հիման վրա էլ կատարվել է մասնակիցների ընտրությունը:
XS
SM
MD
LG