Մատչելիության հղումներ

logo-print

Նախկին կոնգրեսականը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման


ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական մեծամասնության նախկին ղեկավար Թոմ Դիլեյը Տեխասի նահանգային դատարանի վճռով դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով 2002 թվականին իրականացրած ֆինանսական չարաշահումների մեջ:

Բազմաթիվ վիճելի հարցերում իր կոշտ դիրքորոշմամբ հայտնի, «Մուրճ» մականունը ստացած 63-ամյա կոնգրեսականի նկատմամբ Քրեական հետապնդումը սկսվել էր 2005 թվականից:

Անցած տարվա նոյեմբերին Տեխասի նահանգային դատարանում երդվյալ ատենակալները ապացուցված էին համարել Թոմ Դիլեյի մասնակցությունը 190 հազար դոլար կորպորատիվ հանգանակությունները Հանրապետական ազգային հանձնաժողովի հաշվեհամարին փոխանցելու գործին:

Այնուհետեւ այդ գումարները փոխանցվել էին 2002 թվականին Տեխասի օրենսդիր մարմնի միջանկյալ ընտրություններին մասնակցած 7 թեկնածուների հաշվեհամարներին: 7-ից 6-ն այդ ընտրություններում հաղթել էին, ինչն էլ հնարավորություն էր տվել հանրապետականներին մեծամասնություն կազմել Տեխասի օրենսդիր մարմնում:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG