Մատչելիության հղումներ

Էրդողանը առաջիկա ամիսներին չի այցելի Բաքու


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջիկա ամիսներին չի այցելի Բաքու: Այդ մասին, ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով ANS Press-ին, հայտնել է Թուրքիայի վարչապետի քարտուղարության պետ Քամալ Օզթյուրքը` հերքելով առաջիկա երեք ամիսների ընթացքում Էրդողանի Բաքու կատարելիք այցի մասին հաղորդումները:

Ադրբեջանական աղբյուրները ավելի վաղ հաղորդել էին, որ Էրդողանը Բաքու է ժամանելու մարտին կամ ապրիլին` մասնակցելու Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմավարական գործընկերության բարձրագույն խորհրդի առաջին նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG