Մատչելիության հղումներ

Հունվարի սկզբին Էդվարդ Նալբանդյանը այցելել է Բրազիլիա եւ Արգենտինա


Հունվարի սկզբին Լատինական Ամերիկայում գտնվող Հայաստանի արգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 1-ին մասնակցել է Բրազիլիայի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը եւ փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը:

Բրազիլիա կատարած այցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպել է Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիո դե Ագիար Պատրիոտայի հետ: Վերջինս նշել է, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող կարեւորության եւ նրա հետ համագործակցության զարգացման մտադրության մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան հիմնել է Երեւանում եւ գոհունակություն հայտնել, որ 2010 թվականին Հայաստանը եւս դեսպանություն հիմնեց Բրազիլիայում:

Նալբանդյանը այցելել է Բրազիլիայի կառավարության կողմից ՀՀ դեսպանության կառուցման համար տրամադրված տարածք, ուր մոտ ապագայում սկսվելու է դեսպանության շենքի կառուցումը:

Սան Պաուլո քաղաքում Նալբանդյանը հանդիպել է նաեւ բրազիլահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ:

Իսկ Արգետնինա կատարած այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպել է իր արգենտինյան գործընկեր Հեկտոր Մարկոս Տիմերմանի հետ եւ վերահաստատել Երեւան այցելելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ուղղված Արգենտինայի Նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG