Մատչելիության հղումներ

Հրապարակում տոնը դեռ շարունակվում է


Այս օրերին հանրապետության հրապարակում ձիերով կառքեր ու մանկական գնացքներ վարողներից շատերն այստեղ «աշխատում են» արդեն մի քանի տարի, նրանց շարքում կան եւ՛ տարիքն առած Ձմեռ պապեր, եւ՛ անչափահաս տղաներ:

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կազմակերպած տոնական միջոցառումներն ավարտվել են հունվարի 6-ին, եւ վարչության պետ Էլեոնորա Թումանյանը տեղյակ չէր, թե որտեղից են հրապարակի ձմեռ պապերն ու տոնական մյուս հերոսները:

Ծնողները գանգատվում են գներից, հատկապես որ մի փուչիկն արժե 500 դրամ, թեեւ նշում են, որ երեխաներին հաճույք պատճառելու համար պատրաստ են վճարել: Այդուհանդերջ երեխաներին զվարճացնողների խոսքով` այս տարի ակտիվությունը մեծ չէ:

XS
SM
MD
LG