Մատչելիության հղումներ

logo-print

Հաստատվել է կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը»:

Կրթության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրության համաձայն, մինչեւ նախարարի կողմից հաստատվելը ծրագիրն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, դրա շուրջ կազմակերպվել են քննարկումներ, նախարարությունը կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացել էր 108 առաջարկություն, որոնք ամփոփվել եւ ներառվել են ծրագրում:

Ծրագիրը հրապարակվել է նաեւ «Կրթություն» շաբաթաթերթի դեկտեմբերի 1-ի համարում եւ տեղադրվել կրթության եւ գիտության նախարարության կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG