Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը կայցելի Բաքու


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հունվարի 17-19-ը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով վրացական GHN լրատվական գործակալության հաղորդագրությունը, նախատեսված են Վաշաձեի հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Վրաստանը ամուր հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Մենք ակնկալում ենք, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կտեղափոխվեն ավելի խորը փուլ», - հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG