Մատչելիության հղումներ

Ջերեդ Լի Լաֆներին մեղադրանք է առաջադրվել Արիզոնայի հարձակման համար


Ամերիկյան իշխանությունները մեղադրանք են առաջադրել 22-ամյա Ջերեդ Լի Լաֆներին` Արիզոնայում զինված հարձակման կապակցությամբ հարուցված գործի շրջանակներում:

Շաբաթ օրը Արիզոնայի Թուսան քաղաքում հրապարակային միջոցառման ժամանակ կրակոցներ են արձակվել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսի եւ տասնյակ այլ անձանց վրա: Վերջին տվյալներով` զոհվել է 6, վիրավորվել` 14 մարդ:

Գլխից վիրավորված կոնգրեսական Գիֆորդսը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:

Եթե Լաֆներին ներկայացված մեղադրանքը հաստատվի, նրան մահապատիժ է սպառնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG