Մատչելիության հղումներ

Տաթեւիկ Ղափլանյանը կհուղարկավորվի հայրենիքում


Անցած տարվա դեկտեմբերի 22-ին Լոս Անջելեսում վախճանված ճանաչված
դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Տաթեւիկ Ղափլանյանի հոգեհանգիստը կկայանա վաղը Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղից էլ նույն օրը տեղի կունենա նրա հուղարկավորությունը: Այդ մասին հայտնում են Դրամատիկական թատրոնից:

Տաթեւիկ Ղափլանյանը երկար տարիներ աշխատել է Երեւանի դրամատիկական թատրոնում` հանդես գալով հիշարժան դերախաղերով, այդ թվում` Աղջիկ («Հալածված առաքյալը»), Ժաննա («Արտույտը»), Վալյա («Իրկուտսկյան պատմություն»), Կատյա («Ռեպետիտոր»), Երանյակ («Ատամնաբույժն արեւելյան»), Մարի («Վերջին ուսուցիչը»), Օֆելյա («Համլետ»), Վայրի Աղջիկը` Ժան Անույի համանուն պիեսի հեռուստատեսային բեմադրության մեջ:

Վերջին տարիներին Տաթեւիկ Ղափլանյանը ապրում էր Լոս Անջելեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG