Մատչելիության հղումներ

Անկախության հանրաքվե Հարավային Սուդանում


Այսօր Հարավային Սուդանում շարունակվում է կիրակի օրը մեկնարկած անկախության հանրաքվեն, որը պետք է ընթանա այս ողջ շաբաթվա ընթացքում:

Տեղի ու միջազգային բազմաթիվ դիտորդների գնահատմամբ, հանրաքվեն հանգեցնելու է Սուդանի հյուսիսային` իսլամական մասից հարավային հատվածի անկախացմանը:

Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը, ողջունելով հանրաքվեն, այն որակել է պատմական:

Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես ողջունել է հարավսուդանցիներին` հանրաքվեի մեկնարկի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG