Մատչելիության հղումներ

Արսեն Կակոսյանը էքստրադիցիայի է ենթարկվել Չեխիայից եւ արդեն Հայաստանում է


Հայկական հանցագործ խմբավորման անդամ լինելու կասկածանքով Չեխիայում ամիսներ առաջ ձերբակալված, այնուհետեւ՝ անցած տարվա հոկտեմբերին ազատ արձակված Արսեն Կակոսյանը արդեն Հայաստանում է:

Հաղորդելով այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին` Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ընդգծեց, որ Կակոսյանը ոչ թե արտաքսվել է Չեխիայից, ինչպես անցած շաբաթ գրել էր Prague Daily Monitor պարբերականը, այլ էքստրադիցիայի է ենթարկվել հայկական կողմի դիմումով` նրա նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում:

Տվյալ քրեական գործի հետ կապված մանրամասների համար արտգործնախարարության խոսնակը խորհուրդ տվեց դիմել իրավապահ մարմիններին:


Արման Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG