Մատչելիության հղումներ

logo-print

Amnesty International-ը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում ապահովել հավաքների ազատությունը


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շաբաթ օրը կրկին հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել դեկտեմբերի 31-ի բողոքի ցույցից հետո Մոսկվայում ձերբակալված ընդդիմադիր առաջնորդներին ու ակտիվիստներին եւ դադարեցնել հավաքների ազատությունը ճնշելուն ուղղված գործողությունները:

Հայտարարության մեջ Բորիս Նեմցովը, Կոնստանտին Կոսյակինը, Էդուարդ Լիմոնովը եւ մյուս ընդդիմադիրները անվանվում են «խղճի բանտարկյալներ»:

«Ձերբակալությունների վերջին ալիքը արտացոլում է մարդու իրավունքների խախտման դեմ բողոքող կամ ընդդիմադիր քաղաքական հայացքներ դրսեւորող մարդկանց հավաքների ազատության սահմանափակումների խստացումը», - ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG