Մատչելիության հղումներ

Չիլին ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն


Չիլին` վերջինը հարավամերիկյան պետություններից, ճանաչել է Պաղեստանը որպես անկախ պետություն:

Ուրբաթ օրը երկրի արտգործնախարար Ալֆրեդո Մորենոն տեղեկացրել է, որ Չիլիի կառավարությունը ընդունել է բանաձեւ` «ազատ, անկախ ու ինքնիշխան» ճանաչելով Պաղեստինը:

Պաղեստինի անկախությունը ավելի վաղ ճանաչել էին Բրազիլիան, Արգենտինան, Բոլիվիան, Էկվադորը եւ Վենեսուելան:

Վերջին 20-ից ավելի տարիների ընթացքում Պաղեստինի անկախությունը ճանաչել են հարյուրից ավելի երկրներ: Միացյալ Նահանգներն ու Իսրայելը դատապարտել են դա` որակելով «ոչ-կառուցողական եւ վտանգավոր», եւ շեշտելով, որ հարցը կարող է կարգավորվել բացառապես ուղղակի բանակցությունների միջոցով Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG