Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հերքել է ԱՄՆ-ի քաղաքացու` Հայաստանից ապօրինաբար Իրան մուտք գործելու մասին տեղեկությունը։

Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունը ԱՄՆ-ի քաղաքացի, 55–ամյա Հալ Թալայանի կողմից հայ - իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ` Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը ուրբաթ օրը տարածած հաղորդագրությամբ ասել է, որ «նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել եւ հետեւապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել»:

Պենտագոնը պատրաստվում է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն առաջիկա 5 տարիներին կրճատել 78 միլիարդ դոլարով: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը:

Ռազմական ծախսերի կրճատումը Բարաք Օբամայի վարչակազմի` բյուջեի դեֆիցիտը մեղմելուն ուղղված ջանքերի մաս է կազմում:

Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ընդամենը 1 տոկոսն է Հայաստանը համարում սպառնալիք ներկայացնող երկիր, հարցվածների 27 տոկոսը կողմ է հայ - թուրքական սահմանի արագ ու առանց նախապայմանների բացմանը։

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը
XS
SM
MD
LG