Մատչելիության հղումներ

ԵՄ–ն կհրաժարվի Իրանի միջուկային հիմնարկներ ստուգայց կատարելու հրավերից


Եվրոպական Միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնն այսօր Բուդապեշտում ասել է, որ ԵՄ–ն ողջունում է Իրանի միջուկային հիմնարկներ ստուգայց կատարելու մասին Թեհրանից ստացված հրավերը, սակայն ընդգծել է, որ նմանօրինակ ստուգումներ պետք է իրականացվեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից։

Աշթոնը «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է, որ այդ հայտարարությամբ հանդես գալուց առաջ նախապես հարցը քննարկել է Ռուսաստանի եւ Չինաստանի պաշտոնյաների հետ։

Իրանը հրավիրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում նշանակված մի քանի դեսպանների՝ այցելել իր միջուկային օբյեկտները։ Հրավիրվել են, մասնավորապես, Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչները, մինչդեռ Իրանի ատոմային ծրագրի շուրջ բանակցություններ վարող մյուս 4 պետությունների՝ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել։

Որոշ Արեւմտյան դիվանագետներ կարծիք են հայտնել, որ այս հրավերով Իրանը փորձում է անհամաձայնություն սերմանել բանակցություններ վարող 6 պետությունների մեջ՝ առաջիկայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր քննարկումների նախաշեմին։

Էշթոնը «Ռոյթերզ» գործակալությանը հայտնել է, որ նախքան այսօրվա հայտարարությունը հնչեցնելը ԵՄ–ն խնդիրը քննարկել է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, եւ որոշել մերժել Իրանի հրավերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG