Մատչելիության հղումներ

Լոնդոնը պատրաստվում է դիմագրավել «խիստ» հավանական ահաբեկչությանը


Բրիտանական հետախուզությանը հայտնի է դարձել, որ Լոնդոնում կամ մերձակա տարածքներում ահաբեկչական գործողություն է պլանավորվում։

Բրիտանացի պաշտոնյաներին առանձնապես մտահոգում է քաղաքային մետրոպոլիտենի եւ օդանավակայանների վրա հարձակման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է CNN–ը՝ հղում կատարելով բրիտանական անվտանգության ծառայությունների անանուն աղբյուրներին։

«Սպառնալիքի մակարդակը գնահատվում է «խիստ» հավանական», – տեղեկացրել է Լոնդոնի ոստիկանությունը նախօրեին տարածված հաղորդագրությամբ՝ հավելելով. – «Սա նշանակում է, որ ահաբեկչական հարձակման մեծ հավանականություն կա, եւ այս իրավիճակը գոյություն ունի 2010–ի հունվարից»։

Անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել Լոնդոնի Հիթրո օդանավակայանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG