Մատչելիության հղումներ

Լիտվայի խորհրդարանի 2004 թվականի վճիռը ապօրինի է


Ստասբուրգից ստացված հաղորդագրության համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապօրինի է ճանաչել Լիտվայի խորհրդարանի 2004 թվականի որոշումը, որի համաձայն, պաշտոնանկության (իմպիչմենտի) ենթարկված նախագահ Ռոլանդաս Պակսասը զրկվել է նույն թվականի խորհրդարակական ընտրություններում առաջադրվելու իրավունքից։

Եվրոպական դատարանը վճռել է, որ Ընտրական օրենսգիրքը լրամշակելով իմպիչմենտի ենթարկված պաշտոնյաներին ընտրություններում առաջադրվելու արգելքի հոդվածով, Լիտվայի խորհրդարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագիրը։

Ստրասբուրգում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Պակսասի համար ֆինանսական հատուցում չի նախատեսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG