Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը «կոռումպացված ու վատ կառավարվող ընկերություն» է


Ըստ WikiLeaks կայքի գաղտնազերծած նոր փաստաթղթերի, ամերիկյան դիվանագիտական նամակագրության մեջ ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը բնութագրվում է որպես «անարդյունավետ, քաղաքականացված ու կոռումպացված» ընկերություն:

Գերմանական «Շպիգել» ամսագրի հրապարակման համաձայն, Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բեյրլը ասել է, թե «Գազպրոմ»-ի «խորհրդային մտածելակերպը թույլ չի տալիս, որ այն իրականացնի մրցունակ համաշխարհային ընկերություն դառնալու իր հավակնությունները»:

Պետության կողմից վերահսկվող «Գազպրոմ»-ը աշխարհի խոշորագույն բնական գազ արդյունահանող ու մատակարարող ընկերությունն է, որը տնօրինում է գազի համաշխարհային պաշարի մեկ քառորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG