Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլին այցելել է հայկական եկեղեցի


Վրաստանի նախագահը այսօր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հայ հավատացյալներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան առիթով։

Դիմելով եկեղեցում հավաքված մարդկանց` Սահակաշվիլին ասել է, որ վիրահայերը Վրաստանի «ազգային ամբողջության անբաժան մասն են» եւ «մեծ դեր ունեն Վրաստանի պետականության զարգացման գործում»։

Հայերի եւ վրացիների հարաբերությունները նա անվանել է «համաշխարհային պատմության համար համատեղ գոյության հազարավոր տարիներով կապված երկու ժողովուրդների բարեկամության, եղբայրության, ամենաբարդ պահերին, պատմական եւ աշխարհագրական բարդ պայմաններում միմյանց օգնության գալու բացառիկ օրինակ»։

Սահակաշվիլին ասել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են «ոչ թե սոսկ անցյալի, այլ ներկայի եւ ապագայի վրա»։

«Մենք երբեք չենք մոռանա ոչ միայն ներդրումը, որը հայերը բերել են Վրաստանի մարդկային, տնտեսական, մշակութային եւ հոգեւոր զարգացմանը, այլեւ այն, որ դարերի, ինչպես նաեւ վերջին տարիների ընթացքում հայերից շատերը` զենքը ձեռքում պաշտպանել են Վրաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ազատությունը, իրենց արյամբ են ապահովել Վրաստանի գոյությունը եւ զարգացումը», - Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում ասել է Վրաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG