Մատչելիության հղումներ

Հանրապետական կոնգրեսական Ջոն Բեհները չորեքշաբթի օրը ընտրվել է Միացյալ Նահանգների 112-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում:

Բեհները ընտրությունը կանխորոշված էր անցած աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հանրապետականները մեծամասնություն ստացան Կոնգրեսում:

Դիմելով Ներկայացուցիչների պալատի անդամներին` նորընտիր խոսնակը նշել է, որ Հանրապետական կոնգրեսականները պետք է ձեռնամուխ լինեն նախընտրական խոստումների կատարմանը, այդ թվում` հարկերի կրճատմանը, նոր աշխատատեղերի ստեղծման համար պայմաններ ստեղծելուն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG