Մատչելիության հղումներ

Ուղեւորները վնասազերծել են հնարավոր ահաբեկչին


Turkish Airlines ավիաընկերություն օդանավում, որը չորեքշաբթի օրը կատարում էր Օսլո – Ստամբուլ չվերթը, ուղեւորների օգնությամբ վնասազերծվել է մի տղամարդ, որը սպառնում էր ռումբ պայթեցնել:

Օդաչուների խցիկը մտնել փորձող տղամարդը պահանջում էր, որ ինքնաթիռը վերադառնա Օսլո:

Հաղորդվում է, որ օդանավը, այդուհանդերձ, բարեհաջող վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: «Բոինգ»-ի 60 ուղեւորներն ու անձնակազմը չեն տուժել:

Ռումբը, ինչպես պարզվել է, մուլյաժ էր: Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հանցագործը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG