Մատչելիության հղումներ

logo-print

Առաքելությունն ավարտող դեսպանը քննադատել է Ղազախստանում հանրաքվե անցկացնելու մտադրությունը


Ղազախստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռիչարդ Հոգլանդը իր վերջին մամուլի ասուլիսում քննադատել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները եւս 10 տարով երկարացնելու հարցով հանրաքվեի անցկացնելու մտադրությունը:

Աստանայում լրագրողներին հետ հանդիպմանը Հոգլանդը նման հարցով հանրաքվեն որակել է «նահանջ ժողովրդավարությունից»` նշելով, որ ղազախները «արժանի են տարբեր գաղափարներից ու տարբեր անհատներից ընտրության հնարավորության ունենալուն»:

Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը, մինչդեռ, հինգշաբթի օրը հավանության է արժանացրել հանրավքեի անցկացման մասին օրինագիծը:

Խորհրդարանի ստորին պալատը օրինագիծը պաշտպանել էր անցած տարեվերջին: Հանրաքվեի դրական արդյունքի դեպքում Նազարբաեւը երկրի ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2020 թվականը, իսկ 2012-ին նախատեսված նախագահական ընտրությունները չեն անցկացվի:

70-ամյա Նուլսուլթան Նազարբաեւը նախագահի պաշտոնում է ավելի քան երկու տասնամյակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG