Մատչելիության հղումներ

Իրանում լրտեսության կասկածանքով ամերիկուհի է ձերբակալվել


Associated Press լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի պետական օրաթերթին, հաղորդում է, որ իրանցի իրավապահները ձերբակալել են Հայաստանից Իրան մուտք գործած 55-ամյա ամերիկուհի, որի մոտ մուտքի արտոնագիր (վիզա) չի եղել։

Nasim-news.ir կայքի փոխանցմամբ, ձերբակալվածի անունը Հալլ Թալայան է, ձերբակալությունը տեղի է ունեցել Նորդուզ ավանում, ձերբակալության պահին իրավապահները հայտնաբերել եւ առգրավել են լրտեսական սարքավորումներ։

Associated Press-ը հիշեցնում է, որ 2009 թվականի հուլիսին Իրանը ձերբակալել է երեք ամերիկացիների, ովքեր Իրաքի տարածքից են ապօրինաբար մուտք գործել Իրան։ Նրանց լրտեսության մեղադրանք է ներկայացվել։

Անցյալ տարվա սեպտեմբերին երեք ձերբակալվածներից մեկին` հիվանդ կնոջը, Իրանի իշխանությունները ազատ են արձակել մարդասիրության պատճառաբանությամբ, մինչդեռ, բանտում պահվող երկու մնացած ամբաստանյալների դատավարությունը կարող է սկսվել այս տարվա փետրվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG