Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հիվանդության պատճառով չի մեկնել Ուրուգվայ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիվանդության պատճառով չի մեկնել Ուրուգվայ:

Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, Բուենոս Այրեսում գտնվող Նալբանդյանը բարձր ջերմություն ունի:

Հայաստանի արտգործնախարարը Բրազիլիայում հունվարի 1-ին մասնակցել է այդ երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը, իսկ հունվարի 3-ին Բուենոս Այրեսում Նալբանդյանը հանդիպում է ունեցել Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Թիմերմանի հետ:

Ուրուգվայում նախատեսված էին Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները երկրի կառավարության անդամների եւ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Արտգործնախարարի վերադարձը Հայաստանը ծրագրված է հունվարի 7-ին:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG