Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները մտահոգություն է հնչեցնում «հակաքրիստոնեական գործողությունների կապակցությամբ»


ԱՄՆ-ը հայտարարել է, որ «խորապես մտահոգված» է քրիստոնյաների նկատմամբ Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում հարձակումների թվի աճի կապակցությամբ:

Երեքշաբթի օրը Պետքարտուղարությունը դատապարտել է կրոնական հողի վրա բռնությունները, որ տեղ են գտել Իրաքում, Եգիպտոսում եւ Նիգերիայում:

Պետքարտուղարության խոսնակ Դեյվիդ Քրոուլին այդ երկրների կառավարություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել քրիստոնյաների վրա հարձակումների համար մեղավորներին:

Եգիպտոսում` Ալեքսանդրիայում, հունվարի 1-ին ինքնասպան ահաբեկչի ռումբի պայթյունը պատճառ էր դարձել երկու տասնյակից ավելի ղպտի քրիստոնյաների մահվան:

Անցած հոկտեմբերի վերջին ավելի քան 50 մարդ էր զոհվել Բաղդադում: Իսկ Նիգերիայում արմատական մահմեդական աղանդը իր վրա է վերցրել քրիստոնեական եկեղեցիների վրա մի շարք հարձակումների պատասխանատվությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG