Մատչելիության հղումներ

Մայքլ Ջեքսոնի բժիշկը մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ


Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը

Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը

ԱՄՆ-ից ստացված հաղորդագրության համաձայն, հանգուցյալ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը մեղադրվում է բուժօգնություն ցույց տալու ընթացքում «դանդաղկոտություն դրսեւորելու», մասնավորապես` երգչին անգիտակից վիճակում հայտնաբերելու պահից 20 րոպե ուշացումով շտապօգնություն կանչելու մեջ։

Երգիչը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին հանգստացնող դեղամիջոցների մեծ քանակություն օգտագործելու արդյունքում։

Բժիշկ Մյուրեյը մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ։ Ըստ մեղադրող կողմի, բժիշկը ցավազրկող դեղամիջոցների «անթույլատրելի մեծ քանակություն է տվել Ջեքսոնին եւ սխալներով է իրականացրել վերակենդանացման գործողությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG