Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը այցելում է Իրաք


Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին պաշտոնական այցով գտնվում է Իրաքում` երկկողմ հարաբերությունները ամրապնդելու նպատակով:

Սա իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Իրաք, որտեղ քաղաքական ճգնաժամից հետո 9 ամիս առաջ ձեւավորվել է նոր կառավարություն:

1980-ականներին Իրանի եւ Իրաքի միջեւ 8-ամյա պատերազմի ընթացքում զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ:

Հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված երկու երկրների միջեւ հարաբերությունները սկսել են կարգավորվել 2003 թվականին Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG