Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել են ընդդիմադիրներին սատարող պիկետի 7 մասնակիցներ


Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում ձերբակալվել են Տրիումֆալնայա (Հաղթանակի) հրապարակում դեկտեմբերի 31-ին հանրահավաքից հետո ձերբակալված ընդդիմադիրներին սատարող պիկետի 7 մասնակիցներ:

Ոստիկանության բաժանմունք բերման ենթարկվածների թվում է «Ձախ ճակատ»-ի համակարգող Սերգեյ Ուդալցովը:

Նախoրեին նույնպիսի ակցիայի ընթացում ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել 35 մարդ:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նեմցովը, Իլյա Յաշինը, Կոնստանտին Կոսյակինը եւ Էդուարդ Լիմոնովը, հիշեցնենք, դեկտեմբեր 31-ի հանրահավաքից հետո ենթարկվել են վարչական կալանքի` իրավապահներին չենթարկվելու մեղադրանքով:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մինչդեռ, կոչ է արել անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական գործիչներին:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ Բորիս Նեմցովը, Իլյա Յաշինը եւ Կոնստանտին Կոսյակինը բնորոշվում են որպես «խղճի բանտարկյալներ»: Amnesty International-ը ընդգծում է, որ դեկտեմբերի 31-ի հանրահավաքի անցկացումը համաձայնեցված էր իշխանությունների հետ եւ որ ընդդիմադիրների ձերբակալությունը «հավաքների անցկացման ազատության խախտում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG