Մատչելիության հղումներ

Այսօր Վաշինգտոնում կբացվի ԱՄՆ-ի Կոնգրեսի նստաշրջանը: Անցած նոյեմբերին անցկացված ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում հանրապետականները, իսկ Սենատում դեմոկրատները պահպանել են ոչ մեծ թվային գերակշռությունը:

Ակնկալվում է, որ Ներկացուցիչների պալատի խոսնակ կընտրվի հանրապետական Ջոն Բեհները: Նա արդեն հայտարարել է, որ հունվարի 12-ին քվեարկության կդրվի նախագահ Օբամայի նախաձեռնությամբ անցած տարի ընդունված` առողջապահության ոլորտում բարեփոխումները չեղյալ համարող օրինագիծը:

Օրինագծի քվեարկությունը թերեւս խորհրդանշական բնույթ կկրի, քանի որ Սենատում մեծամասնություն ունեցող դեմոկրատները հազիվ թե պաշտպանեն այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG