Մատչելիության հղումներ

Փենջաբի նահանգապետը սպանվել է իր իսկ թիկնապահի կողմից


Այսօր սպանվել է Պակիստանի Փենջաբ նահանգի նահանգապետ Սալման Թասիրը:

Միջազգային լրատվական գործակալությունների վկայությամբ` ազդեցիկ պետական եւ քաղաքական գործիչ, նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի զինակից եւ նրա գլխավորած Պակիստանի ժողովրդական կուսակցության ղեկավար անդամ Թասիրի վրա կրակել է իր իսկ թիկնազորի անդամներից մեկը` մայրաքաղաք Իսլամաբադի առեւտրական թաղամասում: Կրակելուց հետո թիկնապահը շպրտել է ատրճանակը եւ հանձնվել ոստիկանությանը: Նահանգապետը մահացել է հիվանդանոցում:

Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքի փոխանցմամբ`ձերբակալությունից հետո թիկնապահը իր արարքը բացատրել է այն փաստով, որ Թասիմը պաշտպանել է իսլամիստների համար մեծ կարեւորություն ներկայացնող մի օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Մեկնաբանները նկատում են, որ Փենջաբի նահանգապետի սպանությունը է՛լ ավելի կապակայունացնի իրավիճակը Պակիստանում, որը ներկայումս ներքաղաքական ճգնաժամ է ապրում` կապված կառավարող կոալիցիայից կուսակցություններից մեկի դուրս գալու հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG