Մատչելիության հղումներ

Ջերի Բրաունը ստանձնեց Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը


Երեկ կայացել է Կալիֆորնիայի նորընտիր նահանգապետ, դեմոկրատ Ջերի Բրաունի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը:

BBC-ի փոխանցմամբ` Բրաունը հայտարարել է, թե առաջիկա տարին պահանջում է
խիզախություն եւ զոհողություններ, որպեսզի Կալիֆորնիան հաղթահարի իր ֆինանսական խնդիրները:

Բրաունը նահանգապետ է ընտրվել 2010 թվականի նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրություններում:

72-ամյա Ջերի Բրաունը պատմության մեջ երկրորդ գործիչն է, ով Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը ստանձնել է երեք անգամ: ԱՄՆ-ի` ամենամեծ բնակչությունն ունեցող նահանգը նա ղեկավարել է նաեւ 1975 - 1983 թվականներին:

Նախկին կինոաստղ, հանրապետական Առնոլդ Շվարցենեգերը, ով Կալիֆորնիայի նահանգապետն էր 2003 թվականից, կիրակի օրը հրաժեշտ տվեց այդ պաշտոնին` պաշտոնավարման երկրորդ ժամկետը լրանալու կապակցությամբ:

2005 թվականին նահանգային խորհրդարանի ընդունած եւ Շվարցենեգերի ստորագրած օրենքով ապրիլի 24-ը ընդգրկող շաբաթը մշտապես սահմանվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրեր նահանգում: Այդուհանդերձ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա շեմին Շվարցենեգերը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG