Մատչելիության հղումներ

Հունվարի 4-ին Գրինվիչի ժամանակով ժամը 06:40 Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում սկսվել է Արեգակի մասնակի խավարում, որը ավարտվել է 11:00 Արեւելյան Ասիայում:

Երեւանում տեղական ժամանակով ժամը 11:40 սկսված խավարումը տեւեց մոտ 3 ժամ եւ ավարտվեց 14:45, իսկ առավելագույն փուլը (մոտ 62 տոկոս) դիտվեց ժամը 13:10:

Հայկական աստղագիտական ընկերության հաղորդագրության համաձայն` խավարման առավելագույն փուլը, երբ Լուսինը ծածկել է Արեգակի սկավառակի 85.8 տոկոսը, դիտվել է Շվեդիայի հյուսիսում` Գրինվիչի ժամանակով 08:50:

Արեգակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը անցնում է Երկրի եւ Արեգակի միջեւ` ծածկելով Արեգակի սկավառակը ամբողջությամբ կամ մասամբ:

2011 թվականին Արեգակի խավարումներ տեղի կունենան նաեւ հունիսի 1-ին, հուլիսի 1-ին եւ նոյեմբերի 25-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG