Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտադիր է հանել Չինաստանի նկատմամբ էմբարգոն


Եվրամիությունը մտադիր է 2011 թվականին հանել Չինաստան զենքի եւ ռազմական տեխնիկայի մատակարարման արգելքը, որ մտցվել էր 1989 թվականին:

Համապատասխան առաջարկ է պատրաստել Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը:
Թե կոնկրետ երբ է հանվելու էմբարգոն, դեռ հայտնի չէ: Այդ հարցը կարող է քննարկվել հունվարի կեսերին, Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Արգելքը կարող է հանվել միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկեն Եվրամիության բոլոր 27 երկրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG