Մատչելիության հղումներ

Ճապոնիան պատրաստ է դաշինք կնքել Հարավային Կորեայի հետ


Ճապոնիայի արտգործնախարարությունը հայտարարել է Հարավային Կորեայի հետ պաշտպանական դաշինք ստեղծելու պատրաստակամության մասին, հույս հայտնելով, որ դա կապահովի տարածաշրջանի անվտանգությունը եւ կօգնի զսպել Հյուսիսային Կորեային։ Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ը՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին:

Նախօրեին Հարավային Կորեայի նախագահը Պխենյանին զգուշացրել էր` սադրանքների չգնալ: Իր ամանորյա ուղերձում Հարավային Կորեայի ղեկավար Լի Մյեն Բակը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի կողմից հարձակման դեպքում Սեուլը մտադիր է կոշտ միջոցներ ձեռնարկել: Միեւնույն ժամանակ, Հարավային Կորեայի ղեկավարը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսություն ճանապարհները բաց են մնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG