Մատչելիության հղումներ

Ալեքսանդրիայում քրիստոնյաները բախվել են ոստիկանների հետ


Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում տեղի են ունեցել զանգվածային բախումներ ղպտի քրիստոնյաների եւ ոստիկանության միջեւ, հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Հուզումների կենտրոն է դարձել այն եկեղեցու մերձակա տարածքը, որտեղ դեկտեմբերի 31-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում 21 քրիստոնյա զոհվել էր: Դեպքից հետո հարյուրավոր մարդիկ են հավաքվել ողբերգության վայրում, փակել փողոցները, կոտրել խանութների ցուցափեղկերը, այրել աղբամանները:

Ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, ցուցարարները ոստիկանների վրա քարեր են նետել:

Բախումների արդյունքում մի քանի տասնյակ քրիստոնյա ձերբակալված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG