Մատչելիության հղումներ

Բրազիլիայի առաջին կին նախագահը ստանձնեց պաշտոնը


Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորում է Դիլմա Ռուսեֆին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, 1-ը նոյեմբերի, 2010թ.

Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորում է Դիլմա Ռուսեֆին ընտրություններում հաղթելու կապակցությամբ, 1-ը նոյեմբերի, 2010թ.

Բրազիլիայի առաջին կին նախագահ Դիլմա Ռուսեֆը շաբաթ օրը հանդիսավոր կերպով ստանձնել է պաշտոնը:

Երկրի ղեկավարի պաշտոնին հրաժեշտ է տվել Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, ով պաշտոնավարության երկու ժամկետների ընթացքում աննախադեպ ժողովրդականություն էր վայելում Բրազիլիայում:

BBC-ի փոխանցմամբ` պաշտոնակալության արարողությունից հետո Դիլմա Ռուսեֆը խոստացել է պաշտպանել բրազիլական հասարակության ամենախոցելի խմբերին եւ կառավարել բոլորի համար:

Ռուսեֆը Լուլա դա Սիլվայի կառավարությունում 2003 թվականին նշանակվել էր էներգետիկայի նախարար, 2005-10 թվականներին եղել է նախագահի աշխատակազմի ղեկավարը:

62-ամյա Դիլմա Ռուսեֆը 2010 թվականի հոկտեմբերին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Ժոզե Սերային:

Բրազիլիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG