Մատչելիության հղումներ

Աղետի ենթարկված Տու-154-ի ուղեւորների ցուցակում` հայկական ազգանուններով 4 անձինք


Վերջին տվյալներով` հունվարի 1-ին ռուսաստանյան Սուրգուտ քաղաքում Տու-154 օդանավի վթարի հետեւանքով զոհվել է 3, վիրավորվել` 43 մարդ:

Աղետի ենթարկված օդանավի ուղեւորների ցուցակում ընդգրկված են հայկական ազգանուններով 4 անձինք` 35-ամյա Մարգարիտա Գաբրիելյանը, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, 38-ամյա Լարիսա Բաղդասարյանը, 8-ամյա Արինա Բաղդասարյանը եւ 51-ամյա Սանդրո Մարկոսյանը:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ավիաաղետից տուժածներին եւ նրանց հարազատներին օգնություն ցուցաբերելու համար ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին այսօր զեկույց են ներկայացրել առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան եւ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:

Լեւիտինը զեկուցել է նաեւ պատահարի հետաքննության կազմակերպման մասին:

Սուրգուտից Մոսկվա ուղեւորվող օդանավում թռիչքի մեկնարկին հրդեհ է բռնկվել, կրակը մարել չի հաջողվել։ Րոպեներ անց ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։ 116 ուղեւորների եւ անձնակազմի մեծ մասին մինչ այդ հաջողվել էր տարհանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG