Մատչելիության հղումներ

Թուրքիան ձգտում է ընդգրկվել 10 ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2010 թվականը «շատ արդյունավետ եւ բարեբեր տարի էր Թուրքիայի համար»։

«Թուրքիան կարողացավ սեփական ուժերով զարգանալ այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգներն ու արեւմտյան երկրները պայքարում էին տնտեսական ճգնաժամի դեմ», – մանրամասնել է Էրդողանը։

Առաջիկա տարում Թուրքիայի վարչապետը ամենակարեւոր խնդիր է համարել գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների անցկացումն ու տնտեսության հետագա զարգացումը։

«Մենք, սակայն, չենք մտածում միայն 2011 թվականի մասին։ Մեր միջնաժամկետ ծրագրերի մեջ է մտնում նաեւ 2023 թվականը, տարի, երբ Թուրքիան կնշի հանրապետության հիմնադրման 100-ամյակը», – հայտարարել է էրդողանն ու հավելել. – «Մենք աշխատում ենք, որպեսզի մինչ այդ Թուրքիան ընդգրկվի աշխարհի 10 ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG