Մատչելիության հղումներ

Եգիպտոսում եկեղեցու պայթյունից 21 մարդ է զոհվել


Եգիպտոսի Ալեկսանդրիա քաղաքում Ղպտիական քրիստոնեական եկեղեցու մոտ իրականացված պայթյունից 21 մարդ է զոհվել։

Ականատեսների վկայությամբ, պայթյունը իրականացվել է այն պահին, երբ Նոր Տարվա տոնական՝ կեսգիշերային պատարագից հետո հավատացյալները սկսել են դուրս գալ եկեղեցուց։

Պայթյունից հետո զայրացած քրիստոնյաները բախում են ունեցել ոստիկանների հետ, այնուհետեւ ներխուժել են մոտակա մզկիթներից մեկը եւ կռվի բռնվել մահմեդականների հետ։

Վերջին շրջանում Եգիպտոսում աճել է լարվածությունը բնակչության մոտ 10 տոկոսը կազմող քրիստոնյաների եւ մեծամասնություն կազմող մահմեդականների միջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG