Մատչելիության հղումներ

Տոնական օրերին` տոնական եթեր


Տոնական շաբաթը «Մաքսլիբերթի»-ի եթերում, ավանդական կենացներից մինչեւ վիրտուալ Ամանոր ու ֆորումային մաղթանքներ:


Հունվարի 1 - 2011-ի առաջին օրը աստղերի հետ. տոնական հաղորդման հերոսներն են հայկական շոու բիզնեսի ամենավառ անունները` երգիչներ ու դերասաններ. աստղային կենացներ, արտասովոր ամանոր, նոր տարվա սեղան, նվերներ ու տոնածառ:

Հունվարի 2 - 2010-ի ամուսնական զույգերը. «Մաքսլիբերթի»-ն հյուրընկալվել է հայտնի մարդկանց ընտանիքներում, ովքեր առաջին անգամ են միասին Նոր տարի դիմավորում:

Հունվարի 3 - Վիրտուալ Ամանոր. տարեմուտը «Facebook»-ում. սոցիալական ցանցերի ցեցերն ու բլոգերները նոր տարի են նշում ռադիոեթերում` օնլայն. 2010-ին չփակված ու 2011-ին էլ շարունակվող աղմկոտ պատմությունները:

Հունվարի 4 - 2011-ն են դիմավորում հայաստանցի ռոքերները. «Մաքսլիբերթի»-ի հյուրերն են Դոգմա, Դորիանս, Բամբիռ եւ The beatified project խմբերը:

Հունվարի 5 - ԿԳ նախարարը, բուհերի ռեկտորներն ու ուսանողները, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարը ամփոփում են 2010-ը եւ կենացներով ու մաղթանքներով դիմավորում նոր տարին:

Հունվարի 6 - Սուրբ Ծնունդ. ինչու եւ ինչպես են քրիստոենական եկեղեցու երկու թեւերը տարբեր օրեր նշում Քրիստոսի ծնունդը, Կաթոլիկ Եվրոպան եւ Հայաստանը, եվրոպական հարեւանություն:

Հունվարի 7 - Տոնական եթերի վերջին ակորդը` վերադարձ իրականություն. «Մաքսլիբերթի»-ի հատուկ անդրադարձը Երեւանյան փոքր թատրոններին:

Ամանորի լավագույն մաղթանքներով` «Մաքսլիբերթի»:
XS
SM
MD
LG