Մատչելիության հղումներ

Տիմոշենկոյին հարցաքննել են ավելի քան 10 ժամ


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ավելի քան 10 ժամ հարցաքննության է ենթարկվել։ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները իրենց նախկին քաղաքական հակառակորդին մեղադրում են վարչապետի պաշտոնում չարաշահումներ թույլ տալու մեջ։

Տիմոշենկոյին, մասնավորապես, մեղադրանք է ներկայացվել օրենքի խախտմամբ այլ նպատակների համար նախատեսված վարկային միջոցները կենսաթոշակների վճարման ուղղելու համար այն ժամանակ, երբ նա, հանդիսանալով վարչապետ, մասնակցում էր նախագահի պաշտոնի համար մղվող ընտրական մրցավազքին եւ այդ քայլով կարող էր առավելություն ստանալ հակառակորդների նկատմամբ։

Հինգշաբթի օրը Կիեւում ԱՄՆ–ի դեսպանատունը մտահոգություն է հայտնել այս, իրենց ձեւակերպմամբ՝ «ընտրովի եւ քաղաքական շարժառիթներով» իրականացվող հարցաքննությունների առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG