Մատչելիության հղումներ

Ռիտա Սարգսյանը այցելել է հիվանդ երեխաներին


Ռիտա Սարգսյանը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 30-դեկտեմբերի, 2010թ.
Ռիտա Սարգսյանը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: 30-դեկտեմբերի, 2010թ.
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգշաբթի օրը այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն եւ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիոթերապիայի կլինիկա:

Հանրապետության առաջին տիկինը, ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է այս հաստատություններում բուժվող օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին եւ հանձնել նվերներ:

Ամանորի նախօրեին Հանրապետության առաջին տիկինը հանդիպել է նաեւ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ստեղծված «Հայաստանի նոր անուններ» կազմակերպության պատանի երաժիշտ կատարողների հետ:

Առաջին տիկինը այսօր եղել է նաեւ «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունում, հանդիպել է կազմակերպության սաներին, ովքեր հիմնականում չափահաս դարձած մանկատան երեխաներ են, շնորհավորել` նրանց գալիք տոների կապացությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG